
Կոմպոզիտոր Արա Գևորգյանը դեռ մեկ ամիս առաջ ֆեյսուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ բոլոր դհոլահարներին հրավիրում էր մասնակցելու իր հերթական ուշագրավ նախագծին, որի նպատակն էր տեսահոլովակ նկարահանել «1000 դհոլ»-ի մասնակցությամբ: Օրերս իրականացված նախագիծը ուշագրավ է երկու առումով, նախ նպատակներից է նախագիծը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, իսկ երկրորդը նկարահանման վայրի ընտրությունն է` Արարատ լեռան ֆոնին։
Նկարահանումներն ընթացել են Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին։
Ռեժիսոր Վահե Յանի նկարահանած տեսահոլովակին մասնակցել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ։
Նախագծի շրջանակում հնչել է Կոմիտաս և հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։
Հիշեցնենք, որ նախկինում արդեն ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի երեք նախաձեռնություններ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում: Չորրորդը՝ «1000 դհոլ» նախագիծը ևս պետք է ներկայացվի գրանցման համար: