Ուշ թե շուտ կվերցնենք իրանական հարստացված ուրանը․ Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգները ուշ թե շուտ կվերցնի Իրանից ունեցած հարստացված ուրանի պաշարը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուշ թե շուտ մենք այն կստանանք»,- ասել է նախագահ Թրամփը՝ Full Measure-ին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսվեց ԱՄՆ եւ Իսրայելի կողմից։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց երկշաբաթյա փոխհամաձայնեցված հրադադար Իրանի հետ։

Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնն առաջին բանակցություններն անցկացրեցին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն ունեցած տարաձայնությունների պատճառով չկարողացան գալ ընդհանուր հայտարարի։ Ապրիլի 21-ին նախագահ Թրամփը հայտարարեց, որ հրադադարը երկարաձգվում է։ Թեհրանը, թեեւ գործանականում պահպանում է հրադադարը, սակայն քարոզչական մակարդակում հայտարարում է, որ վարվելու է ըստ իր շահերի թելադրանքի եւ չի ենթարկվելու ամերիկյան որոշումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *