ԵՄ-ն Իրանի դեմ պատերազմի ֆոնին կուժեղացնի համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ. Կալաս

Եվրոպական միությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (GCC) երկրների հետ, ներառյալ՝ Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ շարունակվող պատերազմի ֆոնին։ Դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

Ըստ նրա՝ ԵՄ-ն կարագացնի աշխատանքը տարածաշրջանի բոլոր վեց երկրների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրերի շուրջ և պատրաստ է «նախապես ակտիվացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում»։

«Մենք կարագացնենք մեր աշխատանքը Պարսից ծոցի բոլոր վեց երկրների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրերի շուրջ… և պատրաստ ենք ուժեղացնել համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտում»,- նշել է նա:

Ըստ Կալասի՝ հրադադարի ռեժիմը լուրջ ճնշման տակ է գտնվում Հորմուզի նեղուցի շրջանում։ Նա նշել է, որ Իրանը պահպանում է ազդեցությունը աշխարհի կարևորագույն էներգետիկ ծովային երթուղիներից մեկի վրա, սակայն այդ դրությունը նա անվանել է «անկայուն»։

Կալասը հայտնել է նաև, որ Եվրոպական միությունը ընդլայնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցային գործիքակազմը, ներառյալ՝ միջոցներ նրանց դեմ, ովքեր, ըստ ԵՄ վարկածի, խոչընդոտում են նավագնացության ազատությանը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ուժեղացնելու է ճնշումն այն մասնակիցների վրա, ովքեր կարող են խաթարել միջազգային ծովային առևտրի անվտանգությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *