
Իրանը հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների ընթացիկ փոխանակման շրջանակներում չի շոշափում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող հարցեր: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է РИА Новости-ին։ Նրա խոսքով՝ Թեհրանն այժմ կենտրոնացած է Վաշինգթոնի հետ պատերազմը դադարեցնելու վրա։
«Թե ինչ որոշումներ կկայացվեն հետագայում միջուկային հարցի, իրանական միջուկային նյութերի և ուրանի հարստացման հետ կապված հարցերի վերաբերյալ, և ինչ տարբերակներ մենք կքննարկենք, սրանք բոլոր հարցերն են, որոնք մենք անպայման կքննարկենք, երբ ժամանակը գա»,- հավելել է դիվանագետը:
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր, որ Իսլամական Հանրապետությանը ուրանի հարստացման ծրագիր պետք չէ, նույնիսկ եթե երկիրը ցանկանում է ունենալ քաղաքացիական միջուկային էներգետիկա: Նա նշել է, որ աշխարհում կան բազմաթիվ պետություններ, որոնք ունեն նմանատիպ ծրագրեր, բայց ուրան չեն հարստացնում, այլ ներմուծում են այն: