Զելենսկու երբեմնի աջ «ձեռքին » կդատե՞ն․ քննչական գործողություններ են

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) քննչական գործողություններ է իրականացրել, որոնցում, ըստ ամենայնի, ներգրավված է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։

Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Առայժմ կասկածանք առաջադրելու վերաբերյալ հաստատում չկա։ Հնարավոր է՝ սա պարզապես խուզարկություն է»,-իր Telegram-ալիքում գրել է ընդդիմադիր խորհրդարանականը։

Հրապարակված կադրերում երևում է Երմակը՝ քաղաքացիական հագուստով մարդկանցով շրջապատված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *