
BBC-ն հաղորդում է, որ հինգ երկիր հայտարարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի բոյկոտի մասին՝ Իսրայելի մասնակցության պատճառով։
«Չնայած 2026 թվականի մրցույթին մասնակցում է 35 երկիր, Իսպանիայի, Իռլանդիայի, Նիդեչլանդների, Իսլանդիայի և Սլովենիայի հեռարձակողները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը՝ ի նշան բողոքի Իսրայելի մասնակցության դեմ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է BBC-ն, որոշ երկրներ բոյկոտ են հայտարարել՝ ի նշան բողոքի Գազայում Իսրայելի ռազմական գործողության, իսկ մյուսները մեղադրել են Իսրայելի կառավարությանը «ցեղասպանության» մեջ։
Ավելի վաղ հակաահաբեկչական փորձագետ Նիկոլաուս Ստոկհամերը հայտարարել էր, որ Վիեննան պատրաստվում է հյուրընկալել «Եվրատեսիլը» ահաբեկչական սպառնալիքի աճի ֆոնին։