Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը անսասան են, Արևմուտքին չի հաջողվի իրենով փոխարինել Մոսկվային՝ չնայած «գեղեցիկ խոսքերին»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Կշեշտեմ՝ Արևմուտքը, չնայած գեղեցիկ խոսքերին, չի կարող և տեսանելի հեռանկարում չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասի համար՝ ոչ անվտանգության ոլորտում, ոչ էլ տնտեսությունում։ Մեր շահերը տարածաշրջանում անսասան են», – ասել է նա։