«Հակամարտության կարգավորման իրանական ծրագիրն այլընտրանք չունի»․ Ղալիբաֆ

«Հակամարտության կարգավորման իրանական ծրագիրն այլընտրանք չունի»․ Ղալիբաֆ

Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման իրանական՝ 14 կետից բաղկացած ծրագիրն այլընտրանք չունի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

«Չկա այլ ճանապարհ, քան ընդունել Իրանի ժողովրդի իրավունքները, որոնք ներկայացված են 14 կետից բաղկացած առաջարկում։ Ցանկացած այլ մոտեցում (հակամարտության կարգավորման հարցում-խմբ․) կլինի անբավարար և կավարտվի ձախողմամբ»,- գրել է Ղալիբաֆը X՝ սոցիալական ցանցում:

Իրանի ներկայացուցիչը նաև նշել է, որ որքան երկար ԱՄՆ-ն ձգձգի, այնքան ավելի շատ ամերիկացի հարկատուները ստիպված կլինեն վճարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *