Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կանխատեսումների համաձայն այսօր հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Նման եղանակը կշարունակվի մինչեւ մայիսի 16-ը։
Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երեւանում եւս մինչեւ մայիսի 16-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Ցերեկը կլինի 24-26, երեկոյան` 17- 19, գիշերը` 12-14 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք մայիսի 12-ն արձանագրված է 1985 թվականին`30°C, ամենացուրտը` 1952 թվականին`2.6°C։