ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգ, սոցիալական ցանցերում գրել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- նշված է նախարարի գրառման մեջ։