
Երևանը կարծես ուշադրություն չի դարձրել Վլադիմիր Զելենսկիի կողմից Մոսկվայի հասցեին հնչեցված հայտարարություններին՝ նրա Հայաստան կատարած այցի ընթացքում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Իհարկե, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Զելենսկու այցը Երևան, նրա հակառուսական նողկալի հարձակումները, որոնք հայկական կողմը ջանասիրաբար չէր նկատում»,- նշել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Երևանում կայացած գագթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր․ «ՌԴ-ն մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում․ չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ․ վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա»։