«Ձայներ փոշիացնելու փուչիկը պաշտոնապես պայթեց»․ Վահան Բաբայան

«Ձայներ փոշիացնելու փուչիկը պաշտոնապես պայթեց»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձայներ փոշիացնելու փուչիկը պաշտոնապես պայթեց
     ԿԸՀ-ն պաշտոնապես արդեն հայտարարել է, որ շեմը չհաղթահարած կուսակցությունների և դաշինքների ձայները որևէ մեկին չեն գնալու, այլ ուղղակի մնալու են հաշվարկից` մանդատների բաշխումից դուրս, ինչպես անվավեր քվեաթերթիկները:
     Այսինքն՝ շեմը չհաղթահարած ուժերի ձայները որևէ անցած ուժի չի գնալու:
     Երկար ժամանակ մեզ իբր ձայներ փոշիացնելու մեջ մեղադրող որոշ ընդդիմադիր շրջանակներ անամոթաբար տարածում էին այդ կեղծ մանիպուլյացիան՝ ընդամենը մեկ պատճառով, որ մենք և մեր նման շատ նոր ուժեր հեռու մնան միայնակ մասնակցելու տարբերակից, քանի որ դա իրենց պլաններում չկար և ակնհայտ է, որ նրանց նպատակը եղել է ընդդիմադիր դաշտի մոնոպոլիզացիան, ինչը չստացվեց:
     Ի դեպ, օրենքով կան նաև դեպքեր երբ 2% հաղթահարելով էլ են անցնում խորհրդարան, մի քիչ կարդացեք ու եղեք տեղեկացված»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *