Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներում ընդգրկված կուսակցությունների, ինչպես նաև գրանցված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Մայիսի 8-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *