Մայիսի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխել երկու քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորներից մեկը Երևանի բնակիչ 40-ամյա Էդգար Զ․-ն է՝ «ձախ կզակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Յ․-ն է՝ «ձախ թուլակողի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ»։
Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված վնասվածքը ստացել են անհայտ անձի կողմից Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցրած անձը Երևանի բնակիչ 34-ամյա Հարութ Ա․-ն է, ով ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակին նմանվող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Յ․-ին և Էդգար Զ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ։