«Թուրքերը էսօր բացում են». Արարատ Միրզոյանի փսփսոցն ու Փաշինյանի զգուշացումը (վիդեո)

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը մի պահ անհարմար վիճակում են հայտնվել, երբ Միրզոյանն ուղիղ եթերում մոտեցել է Փաշինյանին ու նրա ականջին ինչ–որ բան շշնջացել։

Փաշինյանը զգուշանալով ձեռքով փակել է միկրոֆոնը, սակայն միևնույնն է Միրզոյանի ասածի մի մասը լսվել է ուղիղ եթերում։ Ամբողջական նախադասությունը չի լսվում, սակայն որոշ արտահայտություններ պարզորոշ լսվում են, օրինակ. «թուրքերը էսօր բացում են, հիշում եք կոդերը, մի հատ welcoming տեքստ անենք ԱԳՆ խոսնակի քոմենթով, բայց չգիտեմ դուք ասեք»։

Դրանից հետո Փաշինյանը ձեռքով ցույց է տալիս իրեն ամրացված միկրոֆոնը և Միրզոյանը դադարում է խոսել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *