1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները մնում են որպես առեղծված, և մեր ուժի՝ իշխանության գալու դեպքում մենք կբացենք այդ արխիվները։ Այս մասին մայիսի 12-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել թ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը։
Նրա խոսքով՝ սա այն ոճրագործությունն է, որը քանդել է պետության հիմքերը։ Թաթոյանը նաև հայտնել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու մտադրության մասին։
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի քանի ահաբեկիչներ ներխուժել են Հայաստանի խորհրդարանի շենք և գնդակահարել Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրզոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին։