
Լրագրողների հարցին, թե ինչ էր շշնջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին և արդյոք խոսքը թուրքական կողմի կողմից սահմանի բացման մասին էր, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խուսափել է մանրամասներ ներկայացնելուց։
«Կբացեն՝ կհասկանանք։ Սահմանի բացումը մի օր լինելու է, բայց այս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին էր»,- նշել է Միրզոյանը։
Նա նաև հավելել է, որ քննարկումը կապված էր «լավ բաների» հետ և ընդգծել, որ առաջիկայում ևս խոսակցությունները լինելու են դրական թեմաների շուրջ։