Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել

Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան ավանում այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Կրակի մեկուսացման համար գործի է դրվել ԱԻՆ-ի գերատեսչության ավիացիոն ջոկատի ուղղաթիռը:

Այժմ փրկարարները շարունակում են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *