Լոնդոնը պնդում է՝ ՌԴ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ Մոսկվան արձագանքեց

Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի իբր միջամտության մասին բրիտանական կառավարության հայտարարությունները զավեշտալի տեսք ունեն Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանության՝ ՏԱՍՍ-ին փոխանցած մեկնաբանության մեջ։

«Լոնդոնի քաղաքականությունը, որն ավելի վաղ արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղվել է դեպի Հայաստան։ Ժամանակն է, որ Արևմուտքն ինքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում։ Գողը գոռում է՝ բռնեք գողին»,-նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը, Ռուսաստանի դեմ «ամենախիստ պատժամիջոցներից մեկի» սահմանման ֆոնին, ռուսական «Սոցիալական նախագծման գործակալությանը» մեղադրել էր Հայաստանում «ռուսամետ կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձի մեջ։ Բացի այդ, բրիտանական կողմը «Դիալոգ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը (ինտերնետային հաղորդակցությունների ոլորտում իրավասությունների համառուսաստանյան միջգերատեսչական կենտրոն) կապում է Պուտինի վարչակազմի և ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ մատնանշելով «դրա մասնակցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցության արշավներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *