«Թուրքերը բացում են». Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ էր «փսփսում» Միրզոյանն իր ականջին

Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը:

Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ նրա, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։

Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։

Հիշեցնենք, որ այսօր Արարատ Միրզոյանը, չնկատելով Փաշինյանի միկրոֆոնը, ինչ որ թեմայի շուրջ շշնջում է նրա ականջին, կցկտուր լսվում է՝ «թուրքերը բացում են» ու ԱԳՆ խոսնակի մակարդակով մեկնաբանություն հրապարակելու մասին ինչ-որ բան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *