Ապրանքներ արտահանելիս Թուրքիան փաստաթղթերում որպես առաքման երկիր կնշի նաև Հայաստանը․ Փաշինյան

Այսուհետ Թուրքիան իր ապրանքների արտահանման փաստաթղթերում որպես ստացող երկիր կնշի նաև Հայաստանը։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը՝ մեկնաբանելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «թուրքերը բացում են» արտահայտությունը։

Փաշինյանը պարզաբանել էց, որ դա չի նշանակում, թե Թուրքիան կսկսի ֆիզիկապես ուղիղ կերպով ապրանքներ մատակարարել Հայաստան. խոսքը միայն փաստաթղթերում Հայաստանը որպես ստացող երկիր նշելու մասին է։

«Որևէ երկրից երբ ապրանք է գնվում և արտահանվում որևէ տեղ, պետք է նշվի նաև հասցեատեր՝ առաքման երկիրը», – նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ նախկինում, ըստ թուրքական օրենսդրության, Հայաստանը վերջնական ստացողների ցանկում չի եղել. որպես ներմուծող երկիր ձևակերպվել է որևէ երրորդ պետություն, և արդեն այդ երրորդ երկրից ապրանքն ուղարկվել է Հայաստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *