Իսրայելցի զինվորականներ են բանտարկվել Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգելու համար

Իսրայելցի երկու զինվորականներ են բանտարկվել։ Բանտարկության պատճառը Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանի անարգումն է։ Նրանցից մեկը սիգարետ է դրել արձանի բերանը, իսկ մյուսը լուսանկարել է դա։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

Լուսանկարի համար կեցվածք ընդունած զինվորը զինվորական բանտում կանցկացնի 21 օր, իսկ նրան լուսանկարած ծառայակիցը՝ 14 օր։

Ինչպես ընդգծել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղար Արիելլա Մազորը, զինվորականները շատ լուրջ են վերաբերվում այս միջադեպին։ Իսրայելական բանակում հարգում են դավանանքի և կրոնական ծիսակատարությունների ազատությունը, ինչպես նաև բոլոր կրոնների ու համայնքների կրոնական խորհրդանիշները, գրել է նա X սոցիալական ցանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *