Ռուսաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել երկու երկրների միջև վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ։ Համապատասխան պայմանավորվածությունը նպատակ ունի հեշտացնել քաղաքացիների տեղաշարժը, ինչպես նաև զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը։
Միաժամանակ, միջազգային լրատվամիջոցների տվյալներով, Պակիստանի բնակչությունը գերազանցում է 283 միլիոնը, իսկ բնակչության գրեթե 40%-ը շարունակում է ապրել աղքատության շեմից ցածր պայմաններում։ Երկրում պահպանվում է նաև գործազրկության բարձր մակարդակը։
Փորձագետների գնահատմամբ՝ վիզային սահմանափակումների մեղմացումը կարող է նպաստել աշխատանքային միգրացիայի, բիզնես կապերի և զբոսաշրջության ակտիվացմանը։