Իրանի նպատակը տևական խաղաղության հասնելն է։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«40 օր շարունակ մենք մարտնչել ենք խոշորագույն ռազմական տերության դեմ։ Մենք դեռևս գտնվում ենք պատրաստ վիճակում, սակայն [միևնույն ժամանակ] սպասում ենք բանակցային գործընթացի հետագա ճակատագրի հստակեցմանը։ Մեր գլխավոր նպատակը տևական խաղաղության հասնելն է»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իսլամական հանրապետության հետ երկշաբաթյա հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են անցկացրել Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է իր շահերին համապատասխան ձևով։