Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբից


Սպորտ


Ավանդույթի համաձայն՝ երկուշաբթի օրերին The Athletic պարբերականը հոդված է հրապարակում Մադրիդի «Ռեալում» տիրող իրավիճակի մասին։ Մայիսի 11-ի հրապարակման մեջ հեղինակներն անդրադարձել են Ժոզե Մոուրինյուի՝ որպես գլխավոր մարզիչ «Սանտյագո Բեռնաբեու» հնարավոր վերադարձին, ինչպես նաև թիմի կազմի վերակառուցման ծրագրերին։

Մասնավորապես, նշվում է հինգ ֆուտբոլիստի անուն, որոնք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են հեռանալ մադրիդյան ակումբից։ Սպասվում է, որ Դավիդ Ալաբան կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Անորոշ է մնում նաև Դանի Կարվախալի և Անտոնիո Ռուդիգերի ապագան, քանի որ նրանց պայմանագրերի ժամկետները նույնպես լրանում են հունիսի վերջին։ Բացի այդ, «Ռեալը» դիտարկում է ռոտացիայի խաղացողներ Դանի Սեբալյոսի և Գոնսալո Գարսիայի վաճառքի հնարավորությունը։

Մայիսի 10 կայացած սկզբունքային հանդիպումում «Ռեալը» 0-2 հաշվով պարտություն է կրել կատալոնական «Բարսելոնայից»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *