
«Էն կալուգացի մեկը կա, մեկ էլ՝ Գագոն, ասում ա՝ մենք ոչ մեկի ասածը չենք անի… նախ լսեք երկուսդ էլ. որ մենք ուզենայինք՝ դուք բան անեք, դուք հլու-հնազանդ անող եք: Դուք կյանքում ինքնուրույն բան արած չկաք: Ձեզ թվում ա՝ հիմա ձեզ պապա՞ եք գտել: Որբ եք մնալու, ո՛րբ: Նրանք, ովքեր գտնում են՝ պապա են գտել, որբ են մնալու»,- Շենգավիթում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «ՀՀ-ում պապա էլ, մամա էլ կարա լինի միայն ՀՀ ժողովուրդը, ուրիշ ոչ մեկը»: