ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «խիստ լավատես է» դաշինքի ապագայի հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ «խիստ լավատեսություն» է տածում դաշինքի ապագայի նկատմամբ՝ չնայած շարունակվող «քննարկումներին», թե ՆԱՏՕ-ն ինչպիսի աջակցություն կարող է ցուցաբերել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի կարգավորման գործում։

«Եթե դիտարկենք կարճաժամկետ հեռանկարը, ապա, բնականաբար, քննարկումներ են ընթանում Իրանի շուրջ և նրա մասին, թե ինչպես մենք կարող ենք երաշխավորել, որ եվրոպական դաշնակիցները կկարողանան օգնություն ցուցաբերել՝ կապված Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ»,- նշել է Ռյուտեն Չեռնոգորիայում մամուլի ասուլիսի ժամանակ։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ընթացիկ մարտավարական վեճերը չեն ազդում դաշինքի կայունության վերաբերյալ իր ընդհանուր գնահատականի վրա։ «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ապագայի մասին ավելի հիմնարար հարցին, ես խիստ լավատես եմ»,- հավելել է նա։ Որպես փաստարկ Ռյուտեն վկայակոչել է պաշտպանական ծախսերի մասշտաբային ավելացման վերաբերյալ եվրոպական դաշնակիցների և Կանադայի հանձնառությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *