
«Կարող ա ինձ հիշե՞ք․ Կոշի գաղութից Սադոյան Խաչիկն եմ՝ սոցիալ-հոգեբանության բաժնի պետը»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ Շենգավիթ վարչական շրջանում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց քաղաքացիներից մեկը և նրան իր գրած գիրքը նվիրեց։
«Ես որ նստած էի, էդ ժամանակ դու էնտեղ եք եղե՞լ»,- հետաքրքրվեց Փաշինյանը։
Քաղաքացին պատասխանեց․ «Հա՛, մի անգամ ասացիք՝ պարոն սադոյան, կարո՞ղ եմ զանգել, ասացի՝ ցավդ տանեմ, ես դրա իրավունքը չունեմ, բայց եթե հնարավորություն տան, հա»։