
Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ի՞նչ մանդատ եք տալիս Նիկոլին այս ընտրություններում։
Նորից հայկական հողե՞ր հանձնելու Ադրբեջանին։
Այս մասին արդեն բացահայտ հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Նա ասել է, որ հայկական կողմից կան տարածքներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։
Ես ուզում եմ, որ դուք հասկանաք՝ Նիկոլին և նրա կուսակցությանը ձայն տալով՝ դուք պատասխանատվություն եք վերցնում այդ որոշումների համար։
Դուք դառնում եք ոչ միայն դիտորդ, այլ նաև՝ այս ամենի մասնակիցը»։