AMX-ում տեղի են ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի/ԱՌԿԱ/   Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ և 5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։

Ինչպես հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից, դրանց թվում են.

1․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 30,000,000,000 դրամ։
  • Միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 7.9963%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:

2․ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 3,000,000,000 դրամ
  • Միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 6.7391%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%:

3․ AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 2,000,000,000 դրամ
  • Միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 6.7%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *