
Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող «Օհայո» ատոմային սուզանավը ժամանել է Եվրոպա՝ Ջիբրալթարի նավահանգիստ։ Նպատակը՝ ՆԱՏՕ-ի հետ միասնության ցուցադրությունն է։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ռազմական նավատորմի Մամուլի ծառայությունը։
Սուզանավը կարող է կրել բալիստիկ հրթիռներ։ Այն Ջիբրալթար է ժամանել մայիսի 10-ին։ Ամերիկյան կողմը հավաստիացնում է, որ այն բալիստիկ հրթիռները, որոնք կարող է կրել ու արձակել «Օհայոն» հնարավոր չէ «որսալ» եւ դրանք ապահովում են ամերիկյան անխոցելիությունը՝ որպես միջուկային «տրիադայի» մաս։