
Ավստրայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է «Եվրոտեսիլ 2026»-ի առաջին կիզաեզրափակիչ փուլը։ Այսօր եզրափակչի իրենց տեղի համար պայքարում է 15 երկրի` Մոլդովայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Իսրայելի, Բելգիայի, Լիտվայի, Սան Մարինոյի, Լեհաստանի և Սերբիայի ներկայացուցիչ։
Նրանցից միայն տասը կստանան ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը կայանալու է մայիսի 16-ին։
Հայաստանը «Եվրոտեսիլ 2026»-ում ներկայացնում է Սիմոնը, որն իր երգը՝ «Paloma Rumba»-ն, կներկայացնի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո։