«Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, եթե Կիևը կայացնի անհրաժեշտ որոշումը»․ Պեսկով (տեսանյութ)

«Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, եթե Կիևը կայացնի անհրաժեշտ որոշումը»․ Պեսկով

Հատուկ ռազմական գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած պահի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն կարող է կանգ առնել ցանկացած պահի, հենց որ Կիևի ռեժիմը ստանձնի, և Զելենսկին ստանձնի պատասխանատվություն և անհրաժեշտ որոշում կայացնի», — լրագրողներին ասել է Պեսկովը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Կիևը քաջատեղյակ է, թե ինչ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի հակամարտությունն ավարտվի:

Նա նաև նշել է, որ ընդհանուր առմամբ կարգավորման շուրջ աշխատանքներն արդեն թույլ են տալիս ասել, որ հակամարտությունը մոտ է ավարտին, սակայն այդ հարցի վերաբերյալ որևէ հստակություն դեռ չկա։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվան միշտ բաց է շփումների համար և ՌԴ ղեկավարը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ «ցանկացած վայրում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *