Հայտնի դերասանուհին երրորդ անգամ մայրացել է

44-ամյա հայտնի դերասանուհի Սիենա Միլերը երրորդ անգամ մայրացել է։ Երեխայի հայրը նրա 29-ամյա բոյֆրենդն է՝ Օլի Գրինը։ Այս մասին հայտնում է «E! News»-ը։

Սիենայի հղիության մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա դեկտեմբերին։

Նշենք, որ սա Գրինի եւ Միլերի երկրորդ երեխան է։ Առաջինը ծնվել էր 2023 թվականին։ Դերասանուհին ունի եւս մեկ դուստր՝ 12-ամյա Մարլոուն, ում հայրը Թոմ Սթարիջն է։

Նշենք, որ Սիենա Միլերը նաեւ հանդիպել է Ջուդ Լոուի հետ։ Զույգը բաժանվել էր այն պատճառով, որ Լոուն սկսել էր Միլերին դավաճանել երեխայի դայակի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *