
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բլոգեր Արտակ Ավետիսյանի գործը – ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար՝ կայծակնային ձերբակալություն»։
«Իրավապաշտպանական վիճակը մեր երկրում չի բարելավվում։ Ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք քաղաքական ուղղվածության հետապնդումների նոր չափաբաժիններ՝ արդեն պայմանավորված նոր ընտրություններով։ Հակակառուպցիոն կոմիտեն դարձել է իշխող քաղաքական ուժի շտաբերից մեկը, և գաղտնալսումներ են տարածում՝ չթաքցնելով, որ ընդդիմադիր ուժերից առնվազը մեկը՝ «Ուժեղ Հայաստանը» ամբողջությամբ գաղտնալսվում է, նաև՝ եվրոպական միջոցներով»,- տեսանյութում նշում է փաստաբանը։
Մելիքյանը անդրադառնում է այսօր բլոգեր Արտակ Ավետիսյանի ձերբակալմանը՝ նշելով․ «Անհամաչափ ուժի կիրառմամբ, տարիքով մոր և հղի կնոջ աչքի առաջ ձերբակալել են Արտակին․․․ Պեդոֆիլիներին ամիսների ընթացքում ձերբակալեցին, իսկ այս դեպքում՝ «ս» է ասել՝ իշխող ուժի թանին թթու է ասել, ժամերի ընթացքում ձերբակալել են»։