
Արագածում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ բնակիչները բանկոմատի բացակայության հարցը բարձրացրին: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Մենք հիմա նենց ենք անում, որ անկանխիկ անեք առևտուրը, որ հետվճար ստանաք: Բանկոմատն ի՞նչ եք անում, ինչների՞դ ա պետք»: Քաղաքացին արձագանքեց. «Հասկացանք, բայց գյուղին բանկոմատ ա պետք: Էսօր փող հանելու համար էթում, հասնում ենք Ապարան»: Փաշինյանն ասաց՝ գործարքները հեռախոսով արեք: «Պետք է բանկոմատը, պարո՛ն Փաշինյան, փող ենք հանում, փող ենք գցում»,- արձագանքեց տղամարդը: Փաշինյանը նշեց, որ ժամանակի ընթացքում բանկոմատները դուրս են գալու: