Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի աքցանի մեջ


Քաղաքականություն


Քուվեյթը հայտարարել է, որ Իրանն այս ամսվա սկզբին ձախողված հարձակում է իրականացրել մի կղզու վրա, որտեղ Չինաստանն օգնում է նավահանգիստ կառուցել այդ արաբական երկրի համար։ Այս մեղադրանքը հնչեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմի և այլ հարցերի շուրջ բարձր մակարդակի այցով Պեկին մեկնելուց ընդամենը ժամեր առաջ։

Իրանի պետական լրատվամիջոցները, մեջբերելով երկրի արտաքին գործերի նախարարությունը, «անհիմն» են անվանել Քուվեյթի մեղադրանքը։ Քուվեյթը թիրախավորվել էր Իրանի կողմից պատերազմի և դեռևս պահպանվող երերուն զինադադարի ընթացքում։ Սակայն այս մեղադրանքն ու տարածաշրջանում շարունակվող հարձակումները սպառնում են վերստին բացահայտ պատերազմի հանգեցնել։

Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի աքցանի մեջ, ԱՄՆ-ը պահպանում է շրջափակումը Իրանի դեմ, իսկ բանակցությունները երկու երկրների միջև կարծես փակուղում են։

Նշենք, որ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ «երկար զրույց» կունենա Իրանի թեմայով, սակայն նշել է, որ առևտուրն ավելի մեծ ուշադրության կենտրոնում կլինի։ Մեկնելով գագաթնաժողովին՝ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին, եթե նրա առաջնորդները համաձայնության չգան միջուկային ծրագրի շուրջ։

«Մենք Իրանին լիովին վերահսկողության տակ ենք պահում»,— ասել է Թրամփը։ «Մենք կա՛մ համաձայնության կգանք, կա՛մ նրանք կոչնչացվեն։ Այսպես թե այնպես, մենք հաղթելու ենք»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *