Դոնալդ Թրամփը մեկնել է Չինաստան


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Չինաստան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ Թրամփի՝ Վաշինգտոնը չի ակնկալում Պեկինի օգնությունն իրավիճակը կարգավորելու հարցում, սակայն Իրանը կլինի հանդիպման հիմնական թեման։ «Մենք երկար զրույց կունենանք այս մասին։ Չինաստանը մինչ այժմ շատ լավ է եղել։ Նրանք շատ նավթ են ստանում այս տարածաշրջանից»,- նշել է նա։

Ամերիկացի առաջնորդը նաև ընդգծել է իր վստահությունը Միացյալ Նահանգների՝ Իրանի հետ լարվածությունն ինքնուրույն լուծելու կարողության նկատմամբ՝ «խաղաղ կամ այլ կերպ»։

Թրամփը հավելել է, որ անհամբեր սպասում է Ծինպինի հետ արդյունավետ հանդիպմանը և վստահություն է հայտնել, որ բանակցությունները հաջող կլինեն։ Նա նաև նշել է, որ Չինաստանի առաջնորդի այցը Միացյալ Նահանգներ նախատեսված է 2026 թվականի վերջին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական ​​այցը Չինաստան կկայանա մայիսի 13-15-ը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *