ԱԺ պատգամավորներն այսօր ընտրել են մշտական հանձնաժողովների նախագահներին, «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները, սակայն, չեն ընտրվել։
Եվ այսպես․
ՔՊ
Արուսյակ Ջուլհակյանը՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Լուսինե Բադալյանն ընտրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախագահ։
Սարգիս Խանդանյանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։
Նազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Տրդատ Սարգսյանը՝ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Բաբկեն Թունյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
«Հայաստան» դաշինք
Լիլիթ Գալստյան՝ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել՝
Հայկ Ֆարմանյանը՝ կողմ` 40, դեմ` 62 ձայնով չի ընտրվել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Արեգա Հովսեփյանը՝ կողմ` 40, դեմ`62 ձայնով չի ընտրվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Դավիթ Ղազինյանը՝ կողմ` 40, դեմ`62 ձայնով չի ընտրվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։