
«Ասում են՝ 300 հազար ադրբեջանցի ա հեսա բերելու… Ուրեմն երեկ նայում եմ, մի հատ ռոլիկ են նկարել, որը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը 300 հազար ադրբեջանցի է բերելու ՀՀ ու էդ ռոլիկի վրա՝ ռեկլամի վրա, 85 հազար դոլար փող են դրել, որ էդ ռոլիկը ՀՀ-ում պտտվի ու ձեզ իրականությունից շեղի»,- Ապարանում ելույթի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Այսօր նա կրկին խոսել է «պատերազմի եռագլուխ կուսակցության» մասին: