
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Քըլըչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում իրականացվելիք նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև Եվրոմիության մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ։
Միաժամանակ շեշտվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։