Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, մայիսի 13-ին չի պատասխանել այն հարցին, թե ինչու են ուսուցիչներն ու աշակերտները դասաժամերի ընթացքում մասնակցում նախընտրական քարոզչությանը:
Փաշինյանը չի արձագանքել NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նորմալ է համարում այդ երևույթը։ Նա հարցն անպատասխան է թողել և շարժվել ավտոբուսի ուղղությամբ։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը պարզել էր, որ Ապարան համայնքի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները դասաժամերի ընթացքում մասնակցում են Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական քարոզչությանը: