Սիսիանում 12-ամյա տղային ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և նրա՝ որպես անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։ «Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին կոմիտեից։
Ավելի վաղ Սիսիանի համայնքային ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Սիսիանում 12-ամյա տղային հայհոյելու, նվաստացնելու և բռնության ենթարկելու դեպքով օպերատիվ միջոցառումներ են իրականացրել մանկավարժների հետ համագործակցությամբ․ 14-ամյա երկու դեռահասներ հայտնաբերվել և տեղափոխվել են բաժին, իսկ դեպքի տեսագրությունը ներկայացվել էր քննչական բաժին։