ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թվականի 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրին

Սույն թվականի մայիսի 13-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (ՀԱԷԿ) 2026 թվականի ներդրումային ծրագրին՝ 3 404,5 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: 

Ներդրումային ծրագիրն ուղղված է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև կայանի շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *