Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտնել է, որ ծառայողական նպատակներով օգտագործելու է իր կարգավիճակի համար բավականին համեստ Skoda Superb մակնիշի ավտոմեքենա և չի պլանավորում բնակվել որևէ կառավարական նստավայրում։
«Որպես վարչապետի պաշտոնական ավտոմեքենա՝ ես օգտագործելու եմ Skoda Superb-ը, որը մարդկանց հայտնի դարձավ ողջ երկրում իմ նախընտրական շրջագայության ժամանակ։ Ես չեմ պատրաստվում տեղափոխվել պաշտոնական կառավարական նստավայր», – գրել է նա X-ում (նախկին Twitter):
Մադյարը հրապարակել է իր վերջին շրջանում օգտագործած կապույտ գույնի Skoda Superb ավտոմեքենայի լուսանկարը։ Ինչ վերաբերում է նրա սեփական տանը, ապա, ըստ հունգարական ԶԼՄ-ների, այն գտնվում է Բուդապեշտի ամենահեղինակավոր շրջաններից մեկում՝ Բուդայի բլուրներում։
Հունգարիայի նոր կառավարությունն իշխանության գալու առաջին իսկ օրերից փորձում է համեստություն դրսևորել՝ պնդելով, որ իր նախորդներն իրենց թույլ են տվել ավելորդ շվայտություն (այդ թվում՝ պետական նախարարությունների և գերատեսչությունների գրասենյակային շենքերում)։