«Քարոզարշավին դպրոցների մասնակցության դեպքերով առանձին քննություն կանցկացվի»․ Ժաննա Անդրեասյան

«Քարոզարշավին դպրոցների մասնակցության դեպքերով առանձին քննություն կանցկացվի»․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար:
     Հիշեցնեմ, որ մինչ այս ստացած ահազանգերին էլ ընթացք է տրվել և դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության:
     Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *