«ՌԴ ռազմական հրամանատարությունը համոզել է Պուտինին, որ մինչև աշուն կգրավի ամբողջ Դոնբասը»․ #FT

«ՌԴ ռազմական հրամանատարությունը համոզել է Պուտինին, որ մինչև աշուն կգրավի ամբողջ Դոնբասը»․ #FT

Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը համոզել է նախագահ Վլադիմիր Պուտինին, որ մինչև աշուն կավարտի ամբողջ Դոնբասի (Ուկրաինայի Դոնեցկի մարզ) գրավումը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի առաջնորդի հետ կապ ունեցող երկու աղբյուրների, իրավիճակին ծանոթ երկու անձանց և ուկրաինական հետախուզության գնահատականին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին կարծում է, որ Դոնբասում հաջողությունը Կրեմլին թույլ կտա նոր տարածքային պահանջներ ներկայացնել՝ Ռուսաստանին հանձնել Զապորոժյեի և Խերսոնի մարզերը, որոնց զգալի մասը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *