«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ. վարորդի մարմինը դուրս բերելու համար ժամանել են փրկարարներ

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում մահացել է։ Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *