«Մի՞թե ձեր հույսը մնացել է մարդկանց ահաբեկելը»․ Դավիթ Մանուկյան

«Մի՞թե ձեր հույսը մնացել է մարդկանց ահաբեկելը»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարո՛ն Փաշինյան, մի՞թե ձեր հույսը մնացել է մարդկանց ահաբեկելը։
     Այդ խրտվիլակները, որ մարդկանց սպառնում են աշխատանքից ազատելով, զինվորական հավաքների ուղարկելով, զրպարտելով, դրա՞նք են ձեր հույսը։
     Դուք չե՛ք հաղթելու հունիսի 7-ին, դուք պարտվելու եք, իսկ նրանք, ովքեր մարդկանց ահաբեկում են, անպայման պատասխան են տալու։ Չի՛ ստացվելու սողոսկել օրենքից։ Ես գիտեմ, որ շատերը մտածում են՝ հնարավոր է սողալ այստեղից այնտեղ, բայց այս անգամ չի՛ ստացվելու։
     Վերջապես այս երկիրը պետք է դառնա օրինականության և արդարության երկի՛ր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *