Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց (վիդեո)

Մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 

Տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *